Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան արգելել է տրանսգենդեր անձանց մասնակցել կանանց մրցաշարերին
Սպորտ
19:20 01/05/2025
Աշխարհ

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան արգելել է տրանսգենդեր անձանց մասնակցել կանանց մրցաշարերին

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) արգելել է տրանսգենդեր մարզիկներին մասնակցել կանանց մրցումներին։ Այս մասին գրում է Արմսպորտը՝ հղում անելով կազմակերպության պաշտոնական կայքին։

Նոր կարգավորումը հիմնված է դատարանի որոշման վրա, որով «կանայք օրենքով սահմանվում են բացառապես իրենց կենսաբանական սեռով»։ Արգելքը կգործի հաջորդ մրցաշրջանից սկսած։

«2025 թ․ ապրիլի 16-ին Գերագույն դատարանի կայացրած որոշումը նշանակում է, որ մենք կփոփոխենք մեր քաղաքականությունը։ Տրանսգենդեր կանայք այլևս չեն կարող մասնակցել կանանց ֆուտբոլային մրցումներին Անգլիայում։ Այս քաղաքականությունը կգործի 2025 թ․ հունիսի 1-ից»,-ասված է հայտարարությունում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան արգելել է տրանսգենդեր անձանց մասնակցել կանանց մրցաշարերին